Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն է թողնում երկրում կենսաթոշակառու բնակչության թվաքանակը։ Մասնավորապես, իրավիճակը սրվում է, երբ աշխատանքային ռեսուրսները պակասում են, իսկ կենսաթոշակառուների թվաքանակն աճում է։
Հայաստանում այս երկու ուժերի դասավորվածությունը դեռևս ճգնաժամային չէ, սակայն միշտ պետք է նկատի ունենալ իրավիճակի փոփոխությունը և պետք է վարել համապատասխան քաղաքականություն։
Մեր պարագայում պետք են կանխարգելիչ գործողություններ, որպեսզի թոշակառուների թվաքանակը չգերազանցի աշխատանքային ռեսուրսների թվաքանակին։ Նկատենք, որ 2024թ․ հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակը հաստատվել է 470,000 մարդ մակարդակում, որը կազմում է ՀՀ բնակչության թվաքանակի 16%-ը։
Նկատենք, որ կենսաթոշակառուների թվաքանակի մոտ 22%-ը աշխատող թոշակառուներն են։
Դիտարկենք կենսաթոշակառուների թվաքանակ / բնակչության թվաքանակ հարաբերակցությունը Հայաստանում, Երևանում և ՀՀ մարզերում․
ՀՀ ՎԿ տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2024թ․ հուլիսի 1-ի դությամբ Երևանում կենսաթոշակառուների թվաքանակ / բնակչության թվաքանակ հարաբերակցությունը կազմել է 16․4%, որը մոտ է Հանրապետության 16․3% ցուցանիշին։
Վերջինս զգալի գերազանցող ցուցանիշներ են արձանագրվել Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում՝ համապատասխանաբար 20․3%, 20․1% և 19․1%։
Կարևոր է նաև հասկանալ կենսաթոշակառուների տարիքային կազմը․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ․ հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ կենսաթոշակառուների 43%-ը՝ 63-70, 23%-ը՝ 71-75, և 15%-ը 81 տարեկան և բարձր տարիքի են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում