Որո՞նք են ամենաերիտասարդ բնակչությամբ պետությունները. Ո՞ր դիրքում է ՀՀ-ն. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Համաշխարհային տնտեսությունն ընթանում է տնտեսությունների զարգացման տարբեր մոդելներով, որոնցում կարևոր նշանակություն ունի բնակչության տարիքային կազմը։

Կան երկրներ, որոնք երիտասարդ են համարվում, քանի որ այդ երկրներում տարիքի միջնարժեքը բավականին փոքր է։ Հետևաբար, այստեղ տնտեսական քաղաքականությունն ընթանում է իրավիճակին համապատասխան։

Մյուս կողմից, կան ծերացող երկրներ, որտեղ բնակչության տարիքի միջնարժեքը բավականին բարձր է, և այս երկրները բախվում են աշխատանքային ռեսուրսների կրճատման խնդրին, ինչը լրջագույն կերպով սահմանափակում է տնտեսական աճի պոտենցիալը։

Նկատենք, որ աշխարհի ամենաերիտասարդ երկրները գտնվում են Աֆրիկա մայրցամաքում։ Այստեղ առաջատարներ են Նիգերը, Ուգանդան և Անգոլան, որտեղ 2024թ․ դրությամբ տարիքի միջնարժեքը կազմում է համապատասխանաբար 15․2, 16․2 և 16․3 տարեկան։

Ամենատարեց երկրների շարքում են Մոնակոն, Ճապոնիան և Անդորրան, որտեղ բնակչության տարիքի միջնարժեքը կազմում է համապատասխանաբար 56․9, 49․9 և 48․8 տարեկան։

Դիտարկենք իրավիճակը Հայաստանի շուրջ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԵԱՏՄ-ում ամենաերիտասարդ պետությունը Ղրղզստանն է, որտեղ բնակչության տարիքի միջնարժեքը կազմում  է 28․3 տարեկան։

Երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 31․9 տարեկան։

Երրորդ երկիրը Հայաստանն է 38․9 տարեկան ցուցանիշով։

ԵԱՏՄ-ում «ամենատարեց» պետություններն են Բելառուսը և Ռուսաստանը, որտեղ տարիքի միջնարժեքը կազմում է համապատասխանաբար 42․1 և 41․9 տարեկան։

Հարավային Կովկասում 2024թ․ դրությամբ, ըստ տարիքի միջնարժեքի, ամենաերիտասարդ պետությունների եռյակն են կազմում Իրանը` 33․8, Թուրքիան` 34, և Ադրբեջանը`34․3 տարեկան։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով