Ռուսաստանում ՎՏԲ բանկի վերլուծաբանները բացահայտել են խաբեբաների կողմից կիրառվող նոր սխեման։ Խարդախությամբ զբաղվողները դրոպերներից վարձակալում են բանկային հաշիվներ և քարտեր, որոնց միջոցով էլ կարողանում են ստանալ գողացված գումարները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից։
ՎՏԲ-ի կորպորատիվ շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Դմիտրի Ռևյակինի խոսքով՝ խաբեբաները համոզում են մարդկանց, որ քարտը տրամադրելը և ծառայությունների հասանելիությունը վտանգ չի ներկայացնում։
Նրանք խոստանում են օրինական և պարզ եկամուտներ, ու քաղաքացիները կարծում են, որ նման սխեման անվտանգ է։
Բանկի ներկայացուցիչը զգուշացրել է, որ դա բազմաթիվ ռիսկեր է պարունակում՝ վարկային կազմակերպությունների կողմից սև ցուցակում հայտնվելուց մինչև քրեական հանցագործության մեջ մեղադրվելը:
«Շատերը չեն մտածում այն մասին, որ իրենք կարող են խաբեբաների զոհ դառնալ. իրենց անձնական հաշիվներից մուտք ունենալով նրանց տվյալներին, հարձակվողները կարող են նրանց անունով վարկեր ստանալ և պարտքը նրանց վրա թողնել», – ավելացրեց Ռևյակինը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում