Կառավարությունը «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը մաքսային արտոնություն կտա

2 Min Read

ՀՀ Կառավարությունը «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը մաքաային արտոնություն կտա։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում։

Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սուրճի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 400 մլն դրամի կապիտալ ներդրում (սարքավորումներ և շինարարական աշխատանքներ) և 3․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 165 աշխատատեղ 520 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 200-ի՝ 600 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 336․5 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Կարգավորման նպատակը և բնույթը։

Որոշման նպատակն է թույլատրել «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Կիսվեք այս հոդվածով