Շվեյցարական «Volvo» ավտոարդյունաբերական ընկերությունը հայտարարել է Թուրքիայում սեդան դասի ավտոմեքենաների վաճառքն առաջիկայում դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայում «Volvo Car»-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալիջան Էմիրօղլուն նշել է, որ վաճառքի դադարեցումը նախատեսվում է 2025-ին:
Մաքսատուրքերի վերջին բարձրացումների պատճառով դադարեցնելու ենք մեր սեդան մոդելների վաճառքը: Մենք չենք ծրագրում որևէ սեդան մեքենա վաճառել Թուրքիայում, քանի դեռ էլեկտրական սեդան մոդելներ չեն արտադրվել»,-ասել է նա:
Նշենք, որ 2023-ին շվեյցարական ընկերությունը Թուրքիայում վաճառքի ռեկորդային ցուցանիշներ էր գրանցել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում