Rocket Lab ընկերությունը, որը հայտնի է իր Electron թեթև հրթիռներով, նախատեսում է հեղափոխություն կատարել տիեզերական հարթակների ստեղծման գործում, փոխանցում է hightech-ը։
Ընկերությունը նշում է, որ ի վիճակի է գիտական ծանրաբեռնվածություն հասցնել Մարսի ուղեծիր ՆԱՍԱ-ի նմանատիպ նախագծերի արժեքի 1/10-ով: Եթե գործակալության առաքելություններն արժեն $500 մլն, ապա Rocket Lab-ի ծառայությունները կարժենան $50 մլն-ից պակաս։
ՆԱՍԱ-ն սկսել է միջմոլորակային առաքելությունների վրա խնայելու ուղիներ փնտրել դեռ 2019 թ․։ Գործակալությունը ստեղծել է SIMPLEx (Small Innovative Missions for Planetary Exploration) ծրագիրը, որի շրջանակներում հեռահար թռիչքների համար արբանյակների ստեղծման պատասխանատվությունը փոխանցել են մասնավոր ընկերություններին: Արժեքը յուրաքանչյուր առաքելության համար առավելագույնը $55 մլն է, առանց հաշվի առնելու մեկնարկի ծախսերը. ընտրված նախագծերից մեկը Rocket Lab-ն էր։
Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնումը բանկերի համար ամենավատ գործարքն էր ֆինանսական ճգնաժամից ի վեր
Rocket Lab-ը չի հստակեցնում իր արբանյակային պլատֆորմի ճշգրիտ արժեքը’ Մարսի ուղեծիր գործիքակաղմ առաքելու համար: Սակայն ընկերության ղեկավարը հայտարարել է, որ այդ գումարը երկու կարգով պակաս է մյուս տարբերակների համեմատ։
«EscaPADE» (Escape and Plasma Acceleration and Dynamics Explorers) առաքելության գործիքները մշակում է Բերկլիի համալսարանի տիեզերական գիտությունների լաբորատորիան (SSL): Rocket Lab-ը պատասխանատու է պլատֆորմի նախագծման և արտադրության համար, ներառյալ շրջանակը, շարժիչային համակարգերը և բեռի և արբանյակի շահագործման ապահովման համակարգերը: SSL– ն ու Rocket Lab-ը կիսել են $55 մլն բյուջեն, սակայն ճշգրիտ համամասնությունները չեն հրապարակվում։
Rocket Lab обещает доставить грузы на Марс в 10 раз дешевле НАСА (hightech.fm)
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում