Ձեզ ենք ներկայացնում նրա իմաստուն խորհուրդներ Դալայ Լամայից:
🔸Պետք է նայել դեպի ապագա, ոչ թե անցյալ: Ապագայի երաշխիք չունենք, բայց կարող ենք այն փոխել: Ապագան կախված է ներկայից, և մենք պարտավոր ենք ճիշտ ղեկավարել մեր ներկան:
🔸Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար:
🔸Հիշեք. լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը:
🔸Ընդարձակեք ձեր գիտելիքները. դա անմահության ուղին է:
🔸Հիշեք. երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
🔸Եթե հասկանում եք, որ սխալ եք գործել, ամեն հնարավորն արեք, որպեսզի ուղղեք այն:
🔸Թույլ մի տվեք, որ մանրուքները փչացնեն հարաբերությունները:
🔸Հարգեք ձեզ, հարգեք մյուսներին, պատասխանատվություն կրեք ձեր արարքների համար:
🔸Երբ ինչ-որ բան եք բաց թողնում, բաց մի թողեք այդ իրավիճակի տված դասը:
🔸Հիշեք, որ մեծ սերն ու մեծ արարքները ենթադրում են մեծ ռիսկ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում