Օնլայն տաքսիների վարորդները կկարողանան ՊԵԿ-ում հաշվառվել պարզեցված կարգով

2 Min Read

էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձիք հարկային մարմնում պարզեցված կարգով հաշվառվելու համար հնարավորություն կստանան։ Նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Խոսքը վերաբերում է օնլայն տաքսի ծառայություններ մատուցողներին։

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Այսպիսով՝ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկության հիման վրա։

ՀՀ կառավարության 08․06․2023թ․ N922-Ն որոշմամբ սահմանված է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։ Կարգի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում։ Դիմումը ներկայացնելուց հետո հարկային մարմնի տեղեկատվական համակարգը դիմողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար։

Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառումը պարզեցնելու նպատակով նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆիզիկական անձինք հաշվառվելու են հարկային մարմնում։

Նախագծով նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկության հիման վրա։

Կիսվեք այս հոդվածով