Արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր. որքա՞ն է կազմել տուգանքի չափը

2 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 53 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 25.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում՝

  • անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք.
  • կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք.
  • հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք.
  • մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք.
  • շինարարության (բացառությամբ՝ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք.
  • սպորտի, զվարճության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 12 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3 մլն դրամ տուգանք.
  • վարձույթի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք.
  • տնտեսական ապրանքների խանութում ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 հազար դրամ տուգանք.
  • այլ ոլորտներում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 26 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6.5 մլն դրամ տուգանք։

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 17 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 53 հարկ վճարողների ցանկը։

 

Կիսվեք այս հոդվածով