Թբիլիսիում բնապահպանական իրավախախտումների համար տուգանքներ են նշանակվել

1 Min Read

Թբիլիսիում 2024 թվականի առաջին կիսամյակում բնապահպանական իրավախախտումների համար նշանակվել են 3,4 մլն լարի (1,26 մլն դոլար) տուգանքներ։

Միաժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1,6 մլն լարի (600 հազար դոլար): Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ հայտնել է  Բնական պաշարների նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները կանխել են 400 խախտում։ Դրանցից ութում առկա են քրեական հանցագործության հետքեր, նյութերն  ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Կիսվեք այս հոդվածով