13 միլիարդ դոլարի վարկը, որը միլիարդատեր Իլոն Մասկը ստացել էր 2022 թվականի հոկտեմբերին Twitter-ը (այժմ՝ X) գնելու համար, դարձավ բանկերի համար ամենախնդրահարույցներից մեկը 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Մոտ երկու տարի է, ինչ բազմամիլիարդանոց վարկը «կախված է», բերում է տոկոսների վճարում, բայց ծանրաբեռնում բանկերի հաշվեկշիռները։
Այն ֆինանսավորել են 7 ֆինանսական հաստատություններ, այդ թվում՝ Morgan Stanley-ն և Bank of America-ն։
Սովորաբար, բանկերը արագորեն փոխանցում են նման պարտքերը այլ ներդրողներին, սակայն X-ի հիասթափեցնող ֆինանսական արդյունքները դժվարացրել են այս գործընթացը, ուստի վարկերը մնացել են բանկերի ֆինանսական հաշվետվությունների վրա:
Չնայած այս դժվարություններին, ֆինանսական հաստատությունները ստանում են տոկոսավճարներ և չեն կորցնում հույսը, որ X-ն ի վերջո կմարի ամբողջ պարտքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում