Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին օրենքի համաձայն՝ ՊԵԿ-ը ներկայցրել է, թե ո՞վ պետք է վճարի օրենքի խախտման դեպքում տույժ-տուգանքները:
Այն դեպքում, երբ Դուք անհատ վարորդ եք, կազմակեպրություն կամ անհատ ձեռնարկատեր և տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ չստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա օրենքի խախտման համար տույժ-տուգանքները վճարում եք Դուք։
Իսկ այն դեպքում, երբ տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում