Ժամանակը բացում է ամեն սքողվածն ու սքողում ամեն բացահայտը. Հաջողակ Մտքեր

1 Min Read

🔸Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը։
Լևիս

🔸Ժամանակը չափվում է ոչ թե երկարությամբ, այլ խորքով։
Կուրց

🔸Այն ամենը, ինչ գաղտնի է այժմ, երբևէ ժամանակը կբացահայտի։
Հորացիոս

🔸Ժամանակը սպիացնում է բոլոր վերքերը։
Մենանդրոս

Հետաձգումը ժամանակի գողն է։
Յունգ

🔸Ժամանակը կանգ չի առնում` փառքով հիանալու համար, նա օգտագործում է այն` ավելի հեռու սլանալու համար։
Շատոբրիան

🔸Խնայեք ժամանակը, դա գործվածք է, որից կյանքն է գործված։
Ռիչարդսոն

🔸Ժամանակը անշարժ հավիտենության շարժվող կերպարն է։
Ժան Բատիստ Ռուսո

🔸Ժամանակը բացում է ամեն սքողվածն ու սքողում ամեն բացահայտը։
Սոֆոկլես

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով