Թրամփը` հարկային արտոնությունների դադարեցման և Իլոն Մասկին խորհրդական նշանակելու մասին. Reuters

1 Min Read

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կքննարկի$7,500 հարկային արտոնությունները վերացնելու հնարավորությունը էլեկտրական մեքենաների ձեռքբերման համար, փոխանցում է  Reuters-ը։

Թրամփի պնդմամբ` հարկային արտոնություններն այնքան էլ լավ բան չեն: Նա նշել է, որ ինքը էլեկտրական մեքենաների մեծ երկրպագու է, բայց նաև դեմ չէ բենզինով աշխատող կամ հիբրիդային տարատեսակ մեքենաներին։

Նա նաև նշել է, որ պատրաստ է Իլոն Մասկին նշանակել որպես խորհրդական` ընդգծելով վերջինիս բարձր ինտելեկտը։

Թրամփի պնդմամբ` կվերացվեն Բայդենի վարչակազմի կանոնները, որոնք ավտոարտադրողներին կստիպեն ավելի շատ EV և plug-in հիբրիդներ արտադրել:

 Նախագահի թեկնածուն նաև խոստանում է քայլեր ձեռնարկել՝ խոչընդոտելու Դեթրոյթի երեք ավտոարտադրողների և այլ ընկերությունների կողմից Մեքսիկայից ԱՄՆ սպառողների համար արտադրված մեքենաների արտահանմանը՝ նոր սակագներ սահմանելով և թույլ չտալով, որ չինական ավտոարտադրողները Մեքսիկայում նոր գործարաններ կառուցեն ամերիկյան շուկայում իրացնելու նպատակով։

Թրամփը նշում է, որ եթե մաքսատուրքեր սահմանվեն այդ մեքենաների վրա, դրանք կարտադրվեն ԱՄՆ-ում։ 


Ամերիկյան 26 խոշորագույն միլիարդատերեր մինչ այժմ 162 մլն դոլար են ներդրել Թրամփի քարոզարշավին


Սակայն, Թրամփը բաց է չինական և այլ ավտոարտադրողների համար, որոնք մեքենաներ են արտադրում Միացյալ Նահանգներում:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր` չեղարկելու է TikTok -ի կարճ տեսանյութերի հավելվածի արգելքը։

 

Կիսվեք այս հոդվածով