Որքա՞ն են աճել «Վրացական երկաթուղու» եկամուտները

0 Min Read

«Վրացական երկաթուղու» եկամուտները 2024 թվականի առաջին կիսամյակում աճել են 4 տոկոսով:

Ընկերության հաշվետվության համաձայն՝ ընկերության հասույթը կազմել է 316 մլն լարի (117,5 մլն դոլար): Եկամտի հիմնական աղբյուրներն են եղել բեռնափոխադրումները (173 մլն լարի), լոգիստիկ ծառայությունները (66,8 մլն լարի) և բեռներi սպասարկումը (41,9 մլն լարի)։

Ընդ որում, պետական ​​երկաթուղու զուտ շահույթը կազմել է ընդամենը 2,2 մլն լարի (820 հազար դոլար) ֆինանսական ծախսերի ավելացման և լարիի արժեզրկման հաշվին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով