General Motors-ը աշխատանքից ազատում է ավելի քան 1000 ինժեներ-ծրագրավորողների, հիմնականում Միացյալ Նահանգներում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնում է իր ծրագրային ապահովման մշակման աշխատուժը՝ ակնկալելով, որ նոր ծառայությունները մի օր կավելացնեն տարեկան եկամուտը հասցնելով միլիարդավոր դոլարների : Ըստ երևույթին, ինչ-որ բան սխալ է եղել:
« GM-ի ապագայի կերտմանը զուգընթաց, մենք պետք է պարզեցնենք արագությունն ու գերազանցությունը, կատարենք համարձակ ընտրություններ և ներդրումների հարցում ունենանք մեր առաջնահերթությունները, որոնք կունենան ամենամեծ ազդեցությունը», – հաստատել է GM-ի ներկայացուցիչը կրճատումների մասին լուրերը՝ չնշելով կրճատումների ճշգրիտ թիվը:
Անհայտ է, թե այս որոշումը որքանով կնվազեցնի ծրագրային ապահովման մշակման ընդհանուր աշխատուժը: Ավելի քան 600 ծրագրավորող կազատվի միայն GM-ի Միչիգանի ստորաբաժանումում:
Ծրագրային ապահովումն ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում տրանսպորտային միջոցների համակարգերի վերահսկման գործում՝ մարտկոցի լիցքավորման և բեռնաթափման մոնիտորինգից մինչև զվարճանքի բովանդակության ցուցադրում: Նոր ծրագրային ապահովման ներդրումը շատ խնդրահարույց է ստացվել GM-ի համար։ Apple CarPlay-ը սեփական մշակված տեղեկատվական-զվարճանքի համակարգով փոխարինելու վերաբերյալ սպառողների բացասական արձագանքի պատճառով ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել Chevrolet Blazer էլեկտրական ամենագնացի վաճառքը: GM-ը նաև խնդիրներ է ունեցել Cadillac Lyriq EV-ի հետ կապված ծրագրային խափանումների հետ:
Ծրագրային ապահովման մշակողների զանգվածային կրճատումը տեղի է ունեցել Apple-ի նախկին ղեկավարներ Դեյվիդ Ռիչարդսոնը և Բարիս Չեթինոկը GM-ում ավագ փոխնախագահների պաշտոններ ստանձնելուց երկու ամիս անց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում