YouTube-ը ներկայացրել է ստեղծողների համար կարճ տեսանյութերից գումար վաստակելու նոր միջոց։ Այն արվում է TikTok-ի ուժեղացող մրցակցությանը դիմանալու համար: Հայտնում է Bloomberg-ը։
Google-ին պատկանող վիդեո ծառայությունը հայտարարել է, որ կներկայացնի Shorts ձևաչափի գովազդ և այս ձևաչափով կոնտենտ ստեղծողներին կտրամադրի դրանից ստացված եկամուտի 45%-ը։ Համացանցի տեսանյութեր ներկայացնող հսկան պայքարում է TikTok հավելվածի հետ մրցակցելու համար, որը ամսական 1 միլիարդ օգտատերերի է հասել:
Հիշեցնենք, որ YouTube-ն առաջին արձագանքը դրան 2020 թվականի վերջին էր, երբ թողարկեց Shorts-ը՝ մեկ րոպեանոց տեսանյութեր, որոնք ամսական ավելի քան 1,5 միլիարդ դիտողների են գրավում:
Ապրիլին YouTube-ը գործարկեց 100 միլիոն դոլարի հիմնադրամ՝ խրախուսելու իր բաժանորդներին ստեղծել այս տեսանյութերը՝ փորձելով պահպանել իր դիրքերը: Եկամուտների բաշխման նոր պլանը ենթադրում է լինել ավելի հաջող և թույլ տա Youtube-ին առաջ անցնել TikTok-ից:
Այս տարվա առաջին կիսամյակում YouTube-ի գովազդի վաճառքը կազմել է 14,2 միլիարդ դոլար՝ 9 %-ով ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում