Ռուսատանի նախագահը, թողնելով Ռուսաստանի Կուրսկի մարզում զարգացող իրադարձությունները, շտապել է հանդիպել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ։ ՌԴ և Ադրբեջանի նախագահները երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից զատ քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Ինչպես նշում է Ալիևը, Հարավային Կովկասի բարգավաճման և անվտանգության միակ գործոնն Ադրբեջան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններն են։ Իրապես, Ալիևն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին։ Աստղերի լավ դասավորվածության շնորհիվ Ադրբեջանն ունեցավ հաղթանակ հայերի նկատմամբ, շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Բարիդրացիական հարաբերություններ ունի նաև Վրաստանի և Իրանի հետ։
Եվրոպան էլ ստանում է Ադրբեջանի գազը և նավթը։ Հետևաբար, Ալիևի արտահայտած մտքերն ամբողջությամբ տեղավորվում են տարածաշրջանում ձևավորված ուժերի դասավորվածության շրջանակներում։
Մինչ Ադրբեջանը զարգացնում է սեփական երկիրը և հարձակվողական խոսույթով մեսիջներ ուղարկում ՀՀ իշխանություններին, վերջիններս զբաղված են բանաստեղծություններ արտասանելով, համերգներ կազմակերպելով, հեծանիվներ քշելով և այդպիսով միաժամանակ առավել շատ կտրվելով տարածաշրջանային իրականությունից։
Ադրբեջանի տնտեսության ամրապնդման մասին են վկայում երկրի համախառն միջազգային պահուստների ծավալները․
Վիճակագրության համաձայն՝ 2024թ․ հունիսին Ադրբեջանի համախառն միջազգային պահուստների ծավալները կազմել են $11․74 մլրդ։ Վերջինս 2023թ․ նոյեմբերից կայուն աճման միտում ունի։
Վրաստանում 2024թ․ հունիսին համախառն միջազգային պահուստների ծավալները հաստատվել են $4․58 մլրդ մակարդակում։ Վրաստանում համախառն միջազգային պահուստները կայուն անկման միոտւմ ունեն։
Հայաստանում 2024թ․ հունիսին համախառն միջազգային պահուստները հաստատվել են $3․34 մլրդ մակարդակում։ Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում 2024թ․ ապրիլից պահուստների աճման միտում է ձևավորվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում