🔸Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա:
Կ.Դ. Ուշինսկի
🔸Երբ կյանքի պայքարն արդեն վեր է ածվել որոշակի նպատակի գիտակցական ձգտման, այդ ժամանակ մարդ արդեն կարող է իրեն երջանիկ համարել:
Դ.Ի. Պիսարև
🔸Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի:
Թ. Դրայզեր
🔸Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը:
Մ. Գորկի
🔸Այնտեղ, ուր վերջանում է ցանկությունը, վերջանում է նաև մարդը:
Լ. Ֆոյերբախ
🔸Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի նա պատրաստ է մեռնել:
Լ.Ն. Տոլստոյ
🔸Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է:
Վ. Հումբոլդտ
🔸Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են:
Սենեկա
🔸Եթե նպատակ չկա` ոչ մի բան չես անի, և եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի:
Դ. Դիդրո
🔸Աշխարհի նպատակը այն է, որ բանականությունը թագավորի:
Ռենան