Ստուգումների արդյունքում որքա՞ն գումար է մուտքագրվել պետբյուջե

3 Min Read
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 231 դեպք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
  • Արձանագրվել է 71 դեպք։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 79 հաշվարկ՝ 116.904.556 ՀՀ դրամի չափով։
  • Հարուցվել է 17 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 1 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
  • Արձանագրվել է 8 դեպք։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 5 հաշվարկ՝ 658.380 ՀՀ դրամի չափով։
  • Հարուցվել է 6 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 8 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
  • Արձանագրվել է 78 դեպք։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 11 հաշվարկ՝ 12.184.597 ՀՀ դրամի չափով։
  • Հարուցվել է 76 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 39 որոշում, նշանակվել 5.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Կարճվել է 22 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ
  • Արձանագրվել է 10 դեպք։
  • Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
  • Արձանագրվել է 2 դեպք։
  • Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
  • Արձանագրվել է 23 դեպք։
  • Հարուցվել է 23 վարչական վարույթ։
Չափագրում
  • Իրականացվել է թվով 15 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի, ավազակոպճագլաքարային խառնուրդի, կավային գրունտի տեղափոխման դեպքերով։
Ստուգում
  • ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 24 հանձնարարագիր։
  • Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 14 հաշվարկ՝ 103.794.480 ՀՀ դրամի չափով։
  • Կայացվել է տույժ նշանակելու մասին 42 որոշում, նշանակվել 6.620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գործունեության կասեցում
1 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
• առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 1։
Տրվել է պարտադիր կատարման 10 հանձնարարական՝
• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -6
• մթնոլորտային օդի պահպանություն-1,
• հողերի օգտագործման և պահպանության -2,
• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 1։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 29 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 4.528.490 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 18.257.136 ՀՀ դրամ:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով