Այն երկրների վարկային կազմակերպությունները, որոնք նախկինում ընդունում էին Mir քարտերը, հետևելով թուրքական բանկերին, դադարեցնում են աշխատել ռուսական վճարային համակարգի հետ: Հայտնում է Известия-ն։
Վիետնամական BIDV-ի զանգերի կենտրոնից հայտնել են, որ այլևս չեն ընդունում ռուսական Mir վճարային համակարգի քարտերը։ Բանկի աշխատակցի խոսքով՝ BIDV-ն շարունակում է սպասարկել VISA, Mastercard, Western Union, JCB, UnionPay քարտերը, սակայն Mir վճարային համակարգը այս ցանկում չկա։
Ղազախստանի Halyk Bank-ը (Halyk Bank) նույնպես դադարեցրել է Mir քարտերի ընդունումը։ Նրա զանգերի կենտրոնը հայտնել է, որ ռուսական քարտերը չեն սպասարկվում ո՛չ տերմինալների, ո՛չ բանկոմատների միջոցով։
Mir վճարային համակարգի կայքում սեպտեմբերի 20-ին փակվել էր այն բաժինը, որտեղ հաղորդվում էր քարտերի ընդունման աշխարհագրության մասին։ Ազգային վճարային քարտերի համակարգի (NSPK) 2022 թվականի ապրիլի 20-ի հաղորդագրության մեջ նշված է, որ «պլաստիկ» վճարման համար այն ընդունվել է 8 երկրներում, այդ թվում՝ Վիետնամում (NAPAS վճարային համակարգի ենթակառուցվածքում՝ BIDV և VRB բանկերում ) և Ղազախստանում (ՎՏԲ բանկի, Սբերբանկի, Ղազախստանի Հանրապետության Halyk բանկի, ԿենտրոնԿրեդիտ Բանկի սարքերում)։
Ավելի ուշ, լրատվականը հաղորդեց նաև, որ Վիետնամում և Ղազախստանում երկու բանկ,այնուամենայնիվ, կշարունակեն ընդունել Mir քարտեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում