«Կոլումբիական ածուխն օգտագործվում է ռումբեր պատրաստելու համար, որոնք սպանում են պաղեստինցի երեխաներին»,- X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտարարել է նախագահ Գուստավո Պետրոն, հիմնավորելով Կոլումբիայի կառավարության որոշումը, որով արգելվում է ածխի արտահանումը Իսրայել։
Երկրի նախագահի ու մի քանի նախարարների ստորագրած հրամանագիրն ուժի մեջ կմտնի հինգ օրում։
Իր արդյունահանած ընդհանուր ածխի արտադրության 5 տոկոսն Իսրայել արտահանող Կոլումբիան մայիսին նույնպես դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները հրեական պետության հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում