ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանի ընտանիքին հրավիրել են դատախազություն

1 Min Read

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Azdarar.am կայքից։

Նշվում է, որ ուսումնասիրել են Ա․ Շաբոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արտակ Գևորգի Շաբոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու դիրքորոշում:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 15:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-221 հեռախոսահամարին»,- նշված է հայտարարության մեջ:

Կիսվեք այս հոդվածով