Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերն առավել ամրապնդելու համար Աստանայի դիվանագիտական ակումբը հայ գործարարներին հրավիրում է Ղազախստան։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ միջոցառումները Աստանայում կանցկացվեն օգոստոսի 25-28-ը։
«Բիզնես առաքելությունը նպատակաուղղված է երկու երկրների համար առաջնահերթ ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են տրանսպորտը և լոգիստիկան, փոխադարձ առևտրի ավելացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նախագծերի իրականացումը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բիզնես առաքելության շրջանակներում կազմակերպվող հանդիպումները և բանակցությունները, ինչպես նաև պաշտոնական հանդիպումները իշխանությունների հետ, կապահովեն ամբողջական տեղեկատվություն Ղազախստանի բիզնես միջավայրի, ներդրումային հնարավորությունների և խոստումնալից շուկաների վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում