Նորից քննարկվում է նոր աղբավայրի կառուցման ծրագիրը

1 Min Read

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը:

Գործակցությունը չի ներառի միայն վերլուծական աշխատանք. նախատեսվում է մշակել ներդրումային ամբողջական փաթեթ:

Հիշեցնենք, որ այս նախագիծը ներառված է Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում։

Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։

Երևանի նոր աղբավայրի կառուցման հարցն օրակարգում է դեռ 2017 թվականից։ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ նոր աղբավայրի կառուցման համար 26 միլիոն եվրո գումար է հասանելի: 8-ական միլիոն եվրոյի վարկեր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ Եվրոպական միությունից և 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից։ Մասնագետները նշում են, որ ևս 5 միլիոն եվրո է անհրաժեշտ։

 

Կիսվեք այս հոդվածով