Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ գլոբալ էներգետիկ նախաձեռնություններ է իրականացնում՝ ուղղված տնտեսությունների էներգետիկ կարիքները բավարարելուն և հարթակներ ստեղծելուն, որոնք չեն ենթարկվի Արևմուտքի կողմից որևէ սահմանափակումների։ Գրում է Sputnik Азербайджан-ը։
Նման նախագծերից է գազի հանգույցի ստեղծումը, որտեղ կիրականացվի տարբեր աղբյուրներից «կապույտ վառելիքի» առևտուր և բաշխում։ Քննարկվում է Թուրքիայում նմանատիպ կենտրոն ստեղծելու հարցը, աշխատանքներ են տարվում Իրանում այդ նախաձեռնությունն իրականացնելու ուղղությամբ։
Ընթացիկ տարվա հունիսին ռուսական «Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIGC) հուշագիր են ստորագրել Իրան ռուսական գազատարով գազի մատակարարման կազմակերպման մշակման վերաբերյալ։
Այս համաձայնագրի հիմքերը դրվել են դեռ 2022 թվականին, երբ NIGC-ը և «Գազպրոմը» ստորագրեցին ռազմավարական համագործակցության հուշագիր, որը նախատեսում է փոխգործակցության հնարավորությունների վերլուծություն հետևյալ ոլորտներում.
Իրանի նավթի և գազի և նավթային հանքավայրերի զարգացում, մայրուղային գազատարների կառուցում, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցություն։
2022 թվականից տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծման շրջանակներում քննարկվում է Ռուսաստանի և Իրանի միջև մատակարարումների ստեղծումը, և Ադրբեջանը համարվում է այդ գործողություններում միջնորդ երկիր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում