Գազային նոր համագործակցության հնարավորություն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև

1 Min Read

Ադրբեջանական գազը Ռուսաստան, իսկ այնտեղից Եվրոպա ուկրաինական գազափոխադրման համակարգով փոխանցոմը կարող է դառնալ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև գազային համագործակցության մեկ այլ հնարավոր տարբերակ : Այս մասին գրում է Sputnik Азербайджан-ը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան ուսումնասիրում է «Գազպրոմի» հետ տարանցման համաձայնագրի ավարտից հետո իր տարածքով ադրբեջանական գազը ԵՄ մատակարարելու հնարավորությունը։
Այնուհետև ուկրաինական Naftogaz-ի ղեկավար Ալեքսեյ Չերնիշևը հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս համաձայնության չի եկել Ադրբեջանի հետ ուկրաինական գազափոխադրման համակարգով (GTS) ադրբեջանական գազի տարանցման հարցում։
Վերջերս այս հարցը ակտիվորեն քննարկվում է համաշխարհային էներգետիկ շուկայում, սակայն բազմաթիվ հարցեր են առաջանում՝ կապված այն բանի հետ, թե հետագայում ինչպես կարող են տեղի ունենալ այդ մատակարարումները։
Ադրբեջանական գազի մատակարարման ամենաընդունելի տարբերակը հետևյալն է. Եթե ​​Ադրբեջանն ու Ռուսաստանը որոշեն, որ այս սխեման ձեռնտու է, ապա Բաքուն կարող է միջնորդել։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով