ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե չի կասկածում, որ Ռուսաստանը կդիմանա պատժամիջոցների ցանկացած ճնշման։ Հայտնում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել բոլոր առկա հնարավորություններն ու գործիքները սեփական շահերը պաշտպանելու համար։
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի հարմարվել արտաքին առևտրային և ֆինանսական նոր իրողություններին և ակտիվացնել ներմուծման փոխարինումը։
Ըստ Լավրովի՝ «ընկերների հետ միասին» կկարողանան նվազեցնել ԱՄՆ դոլարի տեսակարար կշիռը փոխադարձ առևտրում, իսկ փոխադարձ հաշվարկները կվերափոխեն ազգային արժույթների։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում