Հայաստանում հարկահավաքությունը իրականացվում է ոչ օրինական ճանապարհով, իրավիճական ավելի է սրվելու. Ա․ Սարդարյան

1 Min Read

ՊԵԿ-ն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև մաքսանենգության համար, որը հիմա վարչական պատասխանատվության տիրույթում է։

Քրեական օրենսգրքից տնտեսական հանցագործություն կատարելու համար խրախուսական նորմի չեղարկումը գործելու ավելի լայն գործիքակազմ է տալու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեսուչներին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան, «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամ Արսեն Սարդարյանը։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն օգոստոսի 13-ին հայտարարել էր, որ ՊԵԿ–ն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ, քանի որ նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարեկան շուրջ հազար գործարարի բանտ նստեցնել:
«Մենք կարծում ենք, որ այսպես կարողանալու են գործարարին ցանկացած պահի պատասխանատվության ենթարկել և քրեական գործիքակազմով նրանց ստիպել ՊԵԿ-ի, քննչական, այսինքն՝ քրեաիրավական քաղաքականություն իրականացնող կառույցների համար ընդունելի որոշումներ կայացնել»,- ասաց փաստաբանը։
Նա շեշտեց՝ այսօր մեր երկրում հարկահավաքությունն իրականացվում է ռեպրեսիվ եղանակներով, այսինքն՝ թեպետ հավաքված հարկերը գնում են բյուջե, բայց դրանք հավաքվում են ոչ օրինական ճանապարհով։ Օրենսդրական փոփոխությունից հետո իրավիճակն ավելի է սրվելու։
Կիսվեք այս հոդվածով