Ռուսական «Ռոսկոսմոս» ընկերությունը հայտնել է, որ 2022 թվականին թողարկվելու է «Pixel.AI» գեոանալիտիկ հարթակը։ Վերջինս ունենալու է տարբեր ծառայություններ, որոնցից մեկը ուղղված է լինելու Ռուսաստանում գյուղատնտեսության աջակցմանը։
«Pixel.AI»-ը «Terra Tech» ընկերության մշակումն է, որի պարագայում կիրառվել են արհեստական բանականության ալգորիթմները։ Վերջիններս ինքնուրույն իրականացնում են արբանյակային պատկերների հավաքագրում և մեկնաբանում տրված ժամանակահատվածում, որի արդյուքնում օգտատերը ստանում է վերլուծական հաշվետվություն պահանջված տարածքի մասով։ Նշվում է, որ կատարված վերլուծությունները օգտակար կլինեն գյուղատնտեսական նշանակության հողակտորի ընտրության և գույքագրման, ինչպես նաև կազմակերպության վարկավորման, սուբսիդավորման և ապահովագրման համար, ինչպես նաև գրավադրված հողերի մոնիտորինգի մասով։ «Pixel.AI» ճկուն համակարգը փակում է ինչպես ֆերմերների և ոչ մեծ գյուղատնտեսական ընկերությունների, այնպես էլ բանկերի, ապահովագրական ընկերությունների, որոնք կենտրոնացված են գյուղատնտեսական ոլորտում, պահանջմունքների զգալի մասը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում