Forbes-ի վարկանիշով 6-րդ տեղում՝ հայազգի գործարարների հիմնադրած ընկերությունն է

1 Min Read

Հայազգի Արա Մաղդեսյանի հիմնադրած Service Titan ընկերությունը ըստ հեղինակովոր Forbes-ի 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում զբաղեցրել է 6-րդ տեղը։

2012 թվականին հիմնադրված ընկերությունում այժ աշխատում է 2800 մարդ, որոնցից ավելի քան 400-ն աշխատում են ընկերության՝ 2018-ի դեկտեմբերին բացված հայաստանյան գրասենյակում։

«Մեր հաճախորդներն ապավինում են մեր համալիր և եզակի ծրագրին՝ իրենց բիզնեսը կառավարելու, ավելի շահութաբեր դառնալու և իրենց հաճախորդների համար բացառիկ փորձառություն ապահովելու համար։ ServiceTitan-ում մեր նպատակն է շարունակել ապահովել նրանց անհրաժեշտ տեխնոլոգիաներով և օպտիմալացնել նրանց բիզնեսի բոլոր ասպեկտները: Հպարտ ենք, որ ևս մեկ անգամ ընդգրկվել ենք Forbes Cloud 100-ում», – ասել է ServiceTitan-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Արա Մահդեսյանը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով