Թվեր, փաստեր և ֆինանսեր:Ամփոփում ենք շաբաթը BanksNews-ի հետ:
- Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան ուղևորին: Օրենքը խախտելու դեպքում վարորդը կվճարի 200 հազար դրամի տուգանք:
- Գնաճ Հայաստանում: 2024թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գներն աճել են 1․4%-ով։ Ամենամեծ գնաճը տրանսպորտի ոլորտում է՝ շուրջ 10%։
- Հուլիսին հունիսի համեմատ Հայաստանում հեղուկ գազը թանկացել է 54,3 տոկոսով: 2 ամսվա ընթացքում հեղուկ գազի գինը 100 դրամից հասել է 230 դրամի:
- Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին օգտատերերը կստանան կատարած գործարքների ծավալի 12 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը։
- 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 6․1%-ով՝ կազմելով 946,162 մարդ։
- Եվ վերջում՝ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվել 10,000 և 5000 դրամանոց նոր թղթադրամներ: Կոմիտասի և Սարոյանի պատկերով թղթադրամները հներից գրեթե չեն տարբերվում, փոխարենը պաշտպանական ավելի լավ հատկանիշների հաշվին դրանք կեղծելը բարդ գործ է դառնում: