Telegram-ի հիմնադիրից 12 երեխա դրամաշնորհ կստանա

1 Min Read

Պավել Դուրովը ֆինանսավորել է Ղազախստանի հեռավոր գյուղական շրջանների երեխաների կրթությունը Բուրաբայի Իքանաթ դպրոցում։ Ինչպես նշել է ձեռնարկատեր Այդին Ռախիմբաևը, Telegram-ի ստեղծողից 12 երեխա կստանա 356,000 դոլար ընդհանուր գումարի դրամաշնորհ։ Նրա խոսքով․

«Դուրովը այցի ընթացքում սկսեց հարցնել ուսումնական գործընթացի մանրամասների մասին, թե ինչ ձևաչափով են օլիմպիադաներում տասնյակ հազարավոր գյուղացի երեխաներից ընտրվում լավագույնները, իսկ հետո հիանալի մեկնարկային հնարավորություններ են ստանում: Նրա հետաքրքրությունն աճում էր, և նա ավելի ու ավելի շատ հարցեր էր տալիս։ Պարզվեց, որ ժամանակին ինքն է ավարտել շնորհալի երեխաների դպրոցը»,- մեկնաբանել է նա։

Դուրովին մանրամասներ են հայտնել դպրոցում սովորելու համար կրթաթոշակ ստանալու թեկնածուների մասին, որից հետո նա առաջարկել է վճարել այն երեխաների ուսման համար, ովքեր դրա հնարավորությունը չունեն։

Կիսվեք այս հոդվածով