Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ Փարիզում ծածանվել են ՀՀ դրոշները

1 Min Read

Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։

Վերոհիշլալ գրությամբ լուսանկարը հրապարակել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք նաև, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ իր խոսքում նշելով, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։

Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։

Share This Article