Կիրանցի դպրոցի շինարարությունն ավարտական փուլում է

1 Min Read

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կիրանց է այցելել։ Նա հետևել է Կիրանցի դպրոցի կառուցման ընթացքին։  Այդ մասին հայտնում են կոմիտեից։

«Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։

Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Կիսվեք այս հոդվածով