Apple-ը սկսել է խելացի գաջեթ մշակել տան համար

1 Min Read

Apple-ը սկսել է խելացի գաջեթ մշակել տան համար՝ էկրանով և ռոբոտացված թևով: Սարքը կդառնա խելացի տան հրամանատարական կենտրոնը։ Նոր արտադրանքը շուկա կհայտնվի երկու տարուց ոչ շուտ, և կարժենա մոտ $1000: Այս մասին  հայտնում է Bloomberg-ը:

Սարքը նման կլինի iPad-ին՝ էկրանը կպտտվի 360 աստիճանով։ Գաջեթը կարելի է կառավարել Siri ձայնային օգնականի և Apple Intelligence AI հարթակի միջոցով։ Սարքը կպատասխանի հրամաններին և կճանաչի ձայները:

Նշվում է, որ ռոբոտ ձեռքի ստեղծման վրա աշխատում է մի քանի հարյուր հոգուց բաղկացած թիմ:

Կիսվեք այս հոդվածով