Հաշվետվությունները ՊԵԿ կայքում չեն արտացոլվել տեխնիկական խնդրի պատճառով. պարզաբանում

1 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով  սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետությունները:  

«Հաշվետվությունների էլեկտրոնային ձևը լրացվում է ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf և հաշվետվությունները ինքնաշխատ եղանակով հրապարակվում են Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական www.src.am կայքէջում` «Ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվություններ» բաժնում (https://www.src.am/am/organizationReportsPage/137

«Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրել է 01․07․2024թ․, սակայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում ինքնաշխատ եղանակով այն չի հրապարակվել։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01․07․2024թ․ դրությամբ գործունեության մասին 131 հաշվետվությունները Պետական եկամուտների կոմիտեի կայքում ևս հասանելի չեն։

Հայտնում ենք, որ ոչ առևտրային կազմակերպությունների ընդհանուր 131 հաշվետվությունները հասանելի չեն դարձել հանրությանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքէջում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Ներկայում տարվում են աշխատանքներ տեխնիկական խնդիրը վերացնելու և հաշվետվությունները Կոմիտեի կայքէջում արտացոլելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով