Եկամուտների անհավասարությամբ պետությունների թոփ 10-յակը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Աշխարհը շարունակում է սլանալ սխալ ճանապարհով. անպատասխանատու քաղաքականության արդյունքում կանխատեսվում է, որ մինչև 2100թ․ մարդկանց թվաքանակը անշեղելիորեն նվազելու է։

Այս արդյունքների հիմնական պատճառներից մեկը եկամուտների շարունակվող անհավասարությունն է. երբ հարստությունը կենտրոնանում է որոշների ձեռքում, իսկ մյուսներն ապրում են աղքատության մեջ։Այլ կերպ ասած` կան հարուստներ և աղքատներ։

Այս անհավասարությունը շուկան չի կարող լուծել։ Շուկայական տնտեսությունը, եթե այն գործում է ճիշտ,  հնարավորություն է տալիս  բոլորին ռեալիզացնել սեփական ներուժն ու  հնարավորությունները։

Իսկ անհաջող փորձերի պարագայում պետք է օգնության հասնի պետությունը, որը պետք է ապահովի եկամուտների ավելի արդարացի բաշխվածությունը։ Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր քաղաքացի իր գոյությամբ արդեն իսկ իր չափով նպաստում է երկրի տնտեսության որոշակի զարգացմանը։

Հնարավոր է, որ այդ մասնակցությունը լինի 0-ին մոտ, սակայն հնարավոր է նաև, որ ապագայում արդեն նրա սերունդներն ունենան իրենց մեծ ներդումն այս հարցում։

Այսպիսով, սոցիալական առողջ քաղաքականությունը պետք է շարունակ նվազեցնի անհավասարության մակարդակը։


Պետբյուջեի եկամուտները՝ հունվար-հունիս ամիսներին


Ինչպե՞ս կարելի է պարզել, թե որ երկրներում է ավելի սրված եկամուտների բաշխման անհավասարությունը։ Այս հարցում մեզ օգնության է գալիս Ջինիի գործակիցը։

Այն տատանվում է 0%-100% միջակայքում։ Այն պարագայում, երբ երկրի փաստացի Ջինիի գործակիցը ձգտում է 0%-ին, ապա սա վկայում է այն մասին, որ եկամուտների բաշխումն առավել արդարացի է կատարվում։ Մյուս կողմից, երբ Ջինիի գործակիցը ձգտում է դեպի 100%-ը, ապա սա նշանակում է, որ երկրի ազգային հարստության բաշխվածության անհավասարությունը խորանում է։

Այսինքն բնակչության փոքր մասը տիրապետում է ավելի մեծ հարստության, իսկ մեծամասնությունը գտնվում է աղքատությանմ ճիրաններում։

Վերադառնալով ներկայացվելիք վիճակագրությունը՝ փաստենք, որ արդյունքները բավականին զարմանալի են․

Փաստորեն եկամուտների անհավասարության առումով ամենաբացասական պատկերը 2023թ․ դրությամբ առկա է Հարավաֆրիկյան հանրապետությունում։ Այստեղ եկամուտների բաշխման անհավասարությունը 2023թ․ 2008թ․ համեմատ աճել է 12 տոկոսային կետով՝ հասնելով 82% մակարդակին։

Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ 2023թ․ եկամուտների անհավասարությունը հասել է 81% մակարդակին։

Երրորդ տեղում է հայտնվել ԱՄԷ-ն։ Վերջինս Պարսից ծոցի հարուստ երկրներից է, և թվում է` այս հասարակությունում պետք է որ ամեն ինչ այլ կերպ լիներ։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄԷ-ում եկամուտների անհավասարության մակարդակը հասել է 77% մակարդակին։ Այս երկիրը կարողացել է, այնուամենայնիվ, 2008թ․ համեմատ 2023թ.-ին իջեցնել անհավասարության մակարդակը 11 տոկոսային կետով։

Այս ցուցակում տեսնում ենք Շվեդիան, որտեղ եկամուտների բաշխվածության անհավասարությունն էական փոփոխություններ չի կրել 2023թ․ 2008թ, համեմատ։

Ցուցակում է գտնվում նաև աշխարհի ամենահզոր պետությունը՝ ԱՄՆ-ն։

Եկամուտների անհավասար բաշխվածությունը զգալիորեն մեծացել է Սինգապուրում։ Այս երկրում 2023թ․ 2008թ․ համեմատ եկամուտների անհավասարությունը խորացել է միանգամից  13 տոկոսային կետով՝ հասնելով 70%  մակարդակին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով