Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտների զարգացումն աշխարհի բազմաթիվ երկների կառավարությունների օրակարգում է և պահանջում է առանձնահատուկ քաղաքականություն։
Ներկայումս տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ և այս ոլորտում դիրքավորվելու նպատակով պետք է Հայաստանում ստեղծել բավականին մրցունակ դաշտ։
ՏՀՏ և ՏՏ ոլորտում իրականացված գործունեությունը բաժանվում է երեք հիմնական բաժնի՝ արտադրություն, առևտուր և ծառայություններ։ Վերջիններիս մասով 2024թ․ առաջին կիսամյակում արձանագրված ընդհանուր ծավալները կազմել են մոտ ֏ 441 մլրդ։ Ցուցանիշը 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել է 10%-ով։
Ուսումնասիրենք վերոնշյալ երեք ուղղություններից յուրաքանչյուրի մասնաբաժինը ՏՀՏ և ՏՏ ոլորտում իրականացված գործունեության ծավալներում (2024թ․ առաջին կիսամյակ).
Ներկայացված տվյալները փաստում են, որ այս ծավալներում ամենափոքր մասնաբաժինն ունեն արտադրության ծավալները՝ 0,1%. 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 49%-ով։
2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ նույն կիսամյակի համեմատ 1․6 անգամ աճել են առևտրի ծավալները՝ կազմելով մոտ ֏174 մլրդ` ընդհանուր ծավալների շուրջ 39․6%-ը։
60․3% մասնաբաժին ունեն ծառայությունների ծավալները, որոնք 2024թ․ առաջին կիսամյակում 2023թ․ առաջին կիսամյակի համեմատ կրճատվել են մոտ 9%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում