ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Անազնիվ ճանապարհով ակումուլացված ֆինանսական ռեսուրսներն անընդհատ ենթարկվում են զտման: Վերջինս միջազգային հանրությունն անվանում է փողերի լվացում: Այս հանցավոր սխեմաների օգնությանը դիմում են բազմաթիվ մեծահարուստներ, որոնք երևացող եկամուտներից բացի ունեն նաև բազմաթիվ սև եկամուտներ:

Նկատենք, որ փողերի լվացման համար կան բազմաթիվ ուղիներ՝ անշարժ գույքի ձեռբերումից, մինչև տարատեսակ նվիրատվություններ: Երբեմն մեծահարուստները հանկարծ որոշում են երկրի համար «մի լավ բան անել» կամ կառուցել ինչ-որ օբյեկտներ: Հիմնականում այս «լավությունների» տակ քողարկված է փողերի լվացման պարզագույն սխեմա: Նկատենք, որ փողերի լվացման գործընթացներում շատ հաճախ մասնակցում են իշխանության տարբեր տրամաչափերի ներկայացուցիչներ՝ նպաստելով հանցավոր սխեմաների ամրապնդմանը և զարգացմանը: Փողերի լվացման դեմ պայքարն իրապես բարդ գործ է, քանի որ շատ հաճախ այս հանցագործությունը քողարկված է հանդես գալիս: Այդուհանդերձ կան երկրներ, որոնք հաջողությամբ պայքար են տանում այս արատավոր երևույթի դեմ:

Աշխարհում տարբեր երկրներում փողերի լվացման դեմ պայքարում  իրականացված քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է փողերի լվացման դեմ պայքարի համաթվով, որը հաշվարկվում է տարեկան կտրվածքով.

Գծապատկեր 1. Փողերի լվացման դեմ պայքարի համաթվով լավագույն արդյունքներ արձանագրած երկրների եռյակը՝ 2021 թվականին

Փողերի լվացման դեմ պայքարում 2021 թվականի դրությամբ ամենահաջողած երկիրը Անդորրան է՝ 2.7 բալ ցուցանիշով: Երկրորդ  տեղում են՝ Ֆինլանդիան և Կուկի կզղին՝ 3.1 բալ ցուցանիշով:

Երրորդ երկիրը Սլովենիան է, որի փողերի լվացման դեմ պայքարի համաթիվը կազմել է 3.3 բալ:

Փողերի լվացման դեմ պայքարում զրոյին մոտ արդյունք արձանագրած երկրների եռյակը ներկայացված է ստորև.

Գծապատկեր 2. Փողերի լվացման դեմ պայքարի համաթվով վատագույն արդյունքներ արձանագրած երկրների եռյակը 2021թ-ին

Վատագույն վիճակն առկա է Հայիթիում, որտեղ 2021 թվականին փողերի լվացման դեմ պայքարի համաթիվը կազմել է 8.5 բալ: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը և Մավրիտանիան, համապատասխանաբար՝ 8.4 և 8.1 բալ արդյունքներով:

Աշխարհի խոշոր տնտեսություններից մի քանիսում պատկերը հետևյալն է.

Գծապատկեր 3. Փողերի լվացման դեմ պայքարի համաթիվը աշխարհի խոշոր տնտեսություններից մի քանիսում` 2021 թվականի դրությամբ

Գծապատկեր 3-ում բերված ցանկում նկատում ենք, որ փողերի լվացման դեմ պայքարում այնքան էլ արդյունավետ քաղաքականություն չի վարվում Չինաստանում՝ 6.7 բալ: Մյուս կողմից առավել արդյունավետ են գործում Ֆրանսիան՝ 4 բալ և Մեծ Բրիտանիան՝ 4.1 բալ:

Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում պատկերը հետևյալն է.

Գծապատկեր 4. Փողերի լվացման դեմ պայքարի համաթվի մակարդակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում` 2021 թվականի դրությամբ

Փողերի լվացման դեմ պայքարում առավել արդյունավետ են գործում Հայաստանում՝ 4.6 բալ, իսկ ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է՝ 5.2 բալ:

Կիսվեք այս հոդվածով