IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Հրազդան քաղաքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

IDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ այս անգամ Բանկը հաճախորդների առջև իր դռներն է բացել Հրազդան քաղաքում։

IDBank-ը շարունակաբար աշխատում է ոչ միայն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այլև մասնաճյուղերի պատշաճ վերազինմամբ՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը։

«Մենք մշտապես ձգտում ենք հաճախորդների համար որակյալ ու հարմարավետ ծառայություններ մատուցել․ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ առաջարկները՝ որոշեցինք էլ ավելի ընդլայնել մեր մասնաճյուղային ցանցն ու նոր մասնաճյուղ բացել Հրազդան քաղաքի ամենաբանուկ հատվածում։ Սպասում ենք մեր հաճախորդներին արդեն նոր հասցեում», – ասում է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։


«Մեր նոր մասնաճյուղի աշխատակիցները պատրաստ են սպասարկել հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր ծառայությունները և կատարելով անկանխիկ գործարքներ, իսկ կանխիկով գործարքների համար մասնաճյուղում տեղադրված է տերմինալ և բանկոմատ․ վերջիններս հնարավորություն կտան արագ ու հարմարավետ կատարել բոլոր անհրաժեշտ գործարքները՝ ընդամենը մի քանի հպումով», – ասում է վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։

«Հրազդան» մասնաճյուղը գտնվում է Օգոստոսի 23 փողոց, 44/1 հասցեում։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում․ 15-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով