Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
Նախկին նախարարն այս պահին դեռևս ազատ չի արձակվել, նա կալանքից կազատվի գրավի գումարը վճարելուց հետո։
Տոնոյանը 44-օրյա պատերազմից հետո անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում