«Միր» վճարային համակարգը Իրանում կսկսի գործել 6 ամսվա ընթացքում․ ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

1 Min Read

Ռուսական «ՄԻՐ» վճարային համակարգը Իրանում կգործարկվի վեց ամսվա ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Շետաբ» համակարգն այժմ կգործի Ռուսաստանի տարածքում,- նշել է Իրանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը,- ռուս պաշտոնյաները մեզ խոստացել են, որ վեց ամսվա ընթացքում ռուսական «Միր» համակարգը կաշխատի նաև Իրանի տարածքում։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել էր, որ Ռուսաստանն ու Իրանը ակտիվորեն աշխատում են երկու երկրների վճարային համակարգերը միացնելու ուղղությամբ և ակնկալում են մոտ ապագայում լուծել այդ ոլորտում առկա խնդիրները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով