Բաֆեթի հոլդինգը ներդրումներ է կատարել 2 նոր ընկերություններում

2 Min Read

Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ֆինանսական հոլդինգը հրապարակել է 2024 թվականի երկրորդ եռամսյակի գործարքների տվյալները՝ համաձայն ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված 13-F ֆորմատի:

Երկրորդ եռամսյակում «оракул из Омахи»-ին, ինչպես անվանում են Բաֆեթին, գրեթե կիսով չափ կրճատել է իր մասնաբաժինը Apple-ում, փակել դիրքերը Snowflake-ում և Paramount Global-ում , սակայն սրան զուգահեռ պորտֆելում ավելացրել է երկու նոր ընկերություններ՝ կոսմետիկայի Ulta Beauty ցանցը և օդատիեզերական մասեր արտադրող Heico-ն:

Berkshire Hathaway հոլդինգի ներդրումային պորտֆելի արժեքը երկրորդ եռամսյակի վերջում նվազել է մինչև 279,97 միլիարդ դոլար՝ նախորդ եռամսյակի 331,7 միլիարդ դոլարի դիմաց, ասվում է GuruFocus ծառայության տվյալների համաձայն, որը հետևում է խոշորագույն հիմնադրամների գործառնություններին:

Երկրորդ եռամսյակում Berkshire Hathaway-ը ձեռք է բերել կոսմետիկայի մանրածախ վաճառքի Ulta Beauty և օդատիեզերական մասեր արտադրող Heico-ի փոքր մասնաբաժինը:

Այսպես, Berkshire Hathaway-ը հայտարարել է Ulta-ի 690,1 հազար բաժնետոմսերի գնման մասին երկրորդ եռամսյակի վերջում դրանք արժեցել են 266,3 մլն դոլար և զբաղեցրել են պորտֆելի 0,1%-ը:

Ulta Beauty-ն ղեկավարում է մասնագիտացված մանրածախ խանութներ, որոնք վաճառում են կոսմետիկա, օծանելիք, մազերի և մաշկի խնամքի միջոցներ և հարակից պարագաներ ու ծառայություններ: Ulta Beauty-ն ունի մոտավորապես 1300 խանութ 50 նահանգներում:

Ընկերության  նկատմաբ Berkshire Hathaway-ի կողմից ցուցաբերված հետաքրքրվածության  լուրերից հետո Ulta-ի (ULTA) բաժնետոմսերը NASDAQ ֆոնդային բորսայում աճել են 14,12%-ով՝ հասնելով 375,5 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց:

Կոնգլոմերատը նաև գնել է 1,04 միլիոն բաժնետոմս ռեակտիվ շարժիչների և ինքնաթիռների բաղադրիչներ արտադրող Heico Corporation-ում: Եռամսյակի վերջում դրանք կազմել են 185,37 մլն դոլար: Արժեթղթերը զբաղեցրել են պորտֆելի 0,07%-ը։

Նյու Յորքի ֆոնդային բորսայում  Heico-ն (HEI) աճել է 4,24%-ով՝ մինչև 246,93 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։

Կիսվեք այս հոդվածով