Էլեկտրոնիկայի և համակարգչային բաղադրիչներ արտադրող Intel-ը երկրորդ եռամսյակում վաճառել է բրիտանական չիպեր մշակող Arm Holdings-ի իր ամբողջ մասնաբաժինը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված փաստաթղթերը։
Փաստաթղթի համաձայն՝ Intel-ն առաջին եռամսյակի վերջում ազատվել է Arm-ի 1,18 մլն բաժնետոմսերից։ Անցած եռամսյակի արժեթղթերի միջին գնի հիման վրա՝ 124,34 դոլար, բաժնետոմսերի վաճառքը կարող է Intel-ին բերել մոտ 147 միլիոն դոլար, նշում է Bloomberg-ը։ Intel-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
Intel-ը փորձում է վերականգնել իր դիրքերը մի ոլորտում, որը նախկինում գերիշխում էր, նշում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ընկերության վերջին եկամուտների հաշվետվությունը վատագույններից մեկն էր իր 56-ամյա պատմության մեջ: Intel-ը ներկայացրել է երրորդ եռամսյակի իր կանխատեսումը շուկայական ակնկալիքներից ցածր՝ հայտարարելով իր աշխատուժի 15%-ով կրճատման և շահաբաժինների վճարումը դադարեցնելու մտադրության մասին: Սրանից հետո ընկերության բաժնետոմսերն ընկել են ավելի քան 20%-ով։
Arm-ի բաժնետոմսերի վաճառքը կարող է գերշահույթ բերել Intel-ին, նշում է Bloomberg-ը։ Այնուամենայնիվ, երկրորդ եռամսյակում Intel-ը ստացել է 1,6 միլիարդ դոլարի վնաս: Ընկերության վնասը սեփական կապիտալի ներդրումներից կազմել է 120 միլիոն դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում