Որքա՞ն փոխհատուցում կտրամադրվի անկած գյուղատնտեսական կենդանիների համար

1 Min Read

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում տուժած բնակչությանը։ 

«Նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև ոչնչացված կամ կորցված ու վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար: Աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «Անի Պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Փոխհատուցում կտրամադրվի հետևյալ չափով՝ մեկ գլխի համար՝ ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար և այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ: Մեկ հատի համար՝ ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500 դրամ, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000 դրամ, հնդկահավ՝ 7000 դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 1 հատ հատը՝ 2400 դրամ:

 

 

 

Կիսվեք այս հոդվածով