Հաշվարկվել է Թրամփի անվտանգային քաղաքականության ռիսկայնության համաթիվը. The Economist

1 Min Read

Թրամփը դեռևս ԱՄՆ նախագահի պաշտոնում չի վերընտրվել, սակայն միջազգային հարթակներում պաշտոնական շփումները Թրամփի հետ շատ ավելի ակտիվ են, քան ԱՄՆ ներկայիս իշխանություների հետ։

Մասնավորապես, հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև, որի ընթացքում քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմի ապահովման հնարավորությունները։

Նկատենք, որ ինչպես Իսրայելը, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներ, աշխարհում ռազմական ներուժը կատարելագործում են ԱՄՆ հետ սերտ համագործակցության միջոցով։ Այս առումով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որը ենթադրում է անվտանգային դաշտում սպասվելիք մի շարք փոփոխություններ, զգալի տեղաշարժեր կառաջացնեն տվյալ երկրներում։ Այս անվտանգային տեղաշարժերի ազդեցության չափը նկարագրելու համար հաշվարկվել է Թրամփի քաղաքականության ռիսկայնության համաթիվը /Trump risk index/, որը տատանվում է 0-100 բալ միջակայքում։

Որքան փաստացի ցուցանիշը մոտ է 100-ին, այնքան տվյալ երկրի անվտանգության վրա զգալի ազդեցություն է ունենում Թրամփի վարած անվտանգային քաղաքականությունը։

Այսպիսով, ներկայացնենք այս ազդեցության տակ ընկնող հնարավոր երկների թոփ 10-ը․

Առաջին և երկրորդ տեղում հայտնված Կոստա Ռիկան և Պանաման, որոնց մասով Թրամփի ռիսկայնության ինդեքսը կազմել է 100 բալ, չափազանց մեծ կախվածություն ունեն ԱՄՆ-ի ռազմական օգնությունից։

72,8 բալ ցուցանիշով երրորդ տեղում է Գերմանիան, որը Եվրոպայում ԱՄՆ ամենախոշոր դաշնակիցն է։ Այստեղ տեղաբաշխված են ամերիկյան մեծաթիվ զորքեր։ Թրամփը ցանկանում է այդ զորքերը դուրս բերել Գերմանիայից։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով