Արագ սննդի ցանցը՝ Shake Shack-ը և Serve Robotics-ը, միավորվում են՝ օգտագործելով ինքնավար ռոբոտներ՝ Uber Eats-ում տեղադրված պատվերներն առաքելու համար, փոխանցում է Reuters-ը: Գործընկերությունը կներառի Լոս Անջելեսի «Shake Shack»-ի որոշ ռեստորաններ: Uber-ի սննդի առաքման բաժինը, 2022 թ․ սկսած, առաջարկում է ինքնավար սննդի առաքում Լոս Անջելեսում և նպատակ ունի ընդլայնել աշխարհագրությունն ԱՄՆ-ում:
Shake Shack -ի հետ համագործակցությունը Serve ընկերության մասով կարագացնի ջանքերը՝ հասնելու նպատակին՝ մինչև 2025թ․ Uber հարթակում մինչև 2000 ռոբոտ առաքիչների ներդրմանը:
Ռեստորանները, մանրածախ առևտրի կետերը և սպառողների վրա հիմնված այլ ընկերություններ մեծացնում են տեխնոլոգիաների փորձարկումն ու ընդունումը՝ ներառյալ ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր և ինքնակառավարվող մեքենաներ՝ փորձելով կրճատել առաքման ծախսերը ավտոմատացման միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում