Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը տեսակոնֆերանս է անցկացրել Մեծ Բրիտանիայի առևտրի խորհրդի նախագահի, բիզնեսի և առևտրի հարցերով նորանշանակ պետնախարար Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Տեսակոնֆերանսի շրջանակներում քննարկվել է առևտրի ծավալների ավելացումը, ներդրումները և համագործակցության ամրապնդումը։
Երկու երկրների միջև առևտրի ծավալը 2024-ի դրությամբ կազմում է 20 մլրդ դոլար։ Կողմերը նպատակադրված են ավելացնել այն՝ հասցնելով 30 մլրդ դոլարի։ Կարևորվել է նաև վերականգնվող էներգիայի և տրանսպորտային նախագծերում երկու երկրների ֆինանսական համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների գործընթացին և պայմանավորվել են բանակցությունները սկսկել Անկարայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում