Ռուսաստանը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը

1 Min Read

Բենզինի Ռուսաստանից արտահանման արգելքը  նորից երկարաձգվեց։ Ռուսաստանի կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելքը կերկարացվի մինչև 2024 թվականի ավարտը։
Ներկայումս Ռուսաստանում գործում է բենզինի արտահանման արգելքը, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների (ԵԱՏՄ)։
Մայիսի վերջին արգելքը ժամանակավորապես հանվեց և վերսկսվեց օգոստոսի 1-ից։

2024 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում կրկին ժամանակավոր սահմանափակումներ են դրվելու բենզինի արտահանման վրա։ Այս մասին որոշումը ստորագրվել է։ Այն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար։

Բենզինի արտահանման արգելքը չի տարածվում միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անձնական օգտագործման նպատակով արտահանվող վառելիքի վրա։
Սահմանափակումը չի տարածվում նաև միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում մատակարարումների վրա, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների։

Ռուսաստանի Դաշնության Նախարարների կաբինետը 2023 թվականի աշնանն արդեն արգելք էր դրել բենզինի և դիզվառելիքի արտահանման վրա, իշխանությունները հույս ունեին այդպիսով դադարեցնել վառելիքի «գորշ» արտահանումը և հագեցնել ներքին շուկան.
«Գորշ» արտահանումը մի իրավիճակ է, երբ առևտրականները նավթամթերքները գնում են ներքին շուկայի գներով, իսկ արտահանման համար վաճառում ավելի թանկ գնով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով